Երևանում կանցկացվի «Նոր զարգացող միտումները քիմիայում» միջազգային գիտաժողովը

Ս.թ. սեպտեմբերի 24-28-ը Երևանում կանցկացվի «Նոր զարգացող միտումները քիմիայում» միջազգային գիտաժողովը՝ նվիրված ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին և Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի 90-ամյակին։ Գիտական զեկուցումները զուգահեռաբար կանցկացվեն ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի մեծ և կլոր դահլիճներում և ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի դահլիճում։
Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը և ԵՊՀ-ն:
Գիտաժողովը կազմակերպվում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ: