Շարունակվում է Կոմիտեի դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկումը. այց ևս 2 գիտական կազմակերպություն


















Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի հրամանով հաստատված աշխատանքային խմբերը այցելել են ևս երկու գիտական կազմակերպություն։ Մասնավորապես՝ 2024թ․ սեպտեմբերի 17-ին և 18-ին այցեր են իրականացվել համապատասխանաբար ՀՀ ԳԱԱ արևելեգիտության ինստիտուտ և ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ։
Նշենք, որ այցերի նպատակն է 2024 թվականի ընթացքում բազային և թեմատիկ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի և թեմաների մշտադիտարկումը։
Աշխատանքային խմբերը շրջայցեր են կատարել ինստիտուտներում՝ տեղում ծանոթանալով թեմատիկ ծրագրերի ղեկավարների գիտահետազոտական ուսումնասիրությունների գործընթացին։
ՀՀ ԳԱԱ արևելեգիտության ինստիտուտ շրջայցի ընթացքում ցույց են տրվել ստորաբաժանումներում առկա թեմատիկ և բազային ծրագրերի շրջանակում ձեռք բերված սարքավորումները, մասնավորապես՝ 2 սկաներ՝ Արևելագիտության ինստիտուտի գրադարանի թվայնացման համար, դյուրակիր համակարգիչներ ու տպիչ սարքեր, ձեռք բերված գրքերը։ Որպես գիտական արդյունք ներկայացվել են արդեն հրատարակված աշխատանքները։
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում ներկայացվել է ծրագրերի և թեմաների կատարման ընթացքի, ստացված գիտական արդյունքների, ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրի առաջադրանքով, օրացուցային պլանով նախատեսված միջոցառումների, ինչպես նաև նախահաշվով նախատեսված ծախսերի կատարման վերաբերյալ տեղեկություն:
Կոմիտեի աշխատանքային խմբի ներկայացուցիչները հորդորել են այսուհետ ևս ակտիվ մասնակցություն ունենալ ԲԿԳ կոմիտեի թեմատիկ նոր ծրագրերին, որոնք նպաստում են ոչ միայն գիտական ներուժի զարգացմանը, այլև հնարավորություն են տալիս բարելավելու շենքային և աշխատանքային պայմանները։