ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ի գիտություն

20.12.2022

Քուվեյթի գիտական ակումբի և Ժնևի միջազգային ցուցահանդեսի միջև համագործակցությամբ 2023 թ. փետրվարի 12-15-ը Քուվեյթում տեղի է ունենալու Մերձավոր Արևելքում գյուտերի (հայտնագործությունների) 13-րդ միջազգային ցուցահանդես-մրցույթը (International Invention Fair in the Middle East, IIFME)։

Գիտական նորարարությունների և գյուտերի ոլորտների մասնագիտացված գործիչներից կազմված ժյուրիի կողմից հաղթող ճանաչված գյուտերը կպարգևատրվեն մինչև 50.000 ԱՄՆ դոլարի դրամական պարգևներով։

Ցուցահանդեսին մասնակցության գրանցումը տեղի կունենա www.iifme.com կայքի միջոցով։ Մասնակցության գրանցման վճարը յուրաքանչյուր գյուտարարի համար կազմում է 750 ԱՄՆ դոլար, որը ներառում է.           

1. Վիզայի տրամադրում,  
2. Ցուցահանդեսի ընթացքում մասնակիցներին և ներկաներին անվճար բաժանվող տեղեկատվական գրքույկում գյուտի և գյուտարարի մասին տեղեկատվության ներառում (գյուտարարի անունը, լուսանկարը և գյուտի մասին հակիրճ տեղեկատվություն),       
3. Ցուցահանդեսին էլեկտրաէներգիայի կետերով ապահովված տաղավարի ամրագրում (2x2 մ) մակերեսով, 
4. Գյուտի ցուցադրման համար նախատեսված սեղանի և աթոռի տրամադրում,         
5. Ցուցահանդեսի ընթացքում 4-աստղանի հյուրանոցում կացության ապահովում (5 գիշեր՝ ներառյալ նախաճաշ), 
6. Մասնակցին օդանավակայանում դիմավորում և տեղափոխում հյուրանոց,
7. Ներքին տեղաշարժի ապահովում (հյուրանոցից տոնավաճառի վայր և հակառակը)։

Մանրամասները՝ միջոցառման կայքից