STEM ոլորտում կանանց հնարավորությունների ընդլայնում. Բրիտանական խորհրդի կրթաթոշակային ծրագիրը
STEM ոլորտում կանանց հնարավորությունները ընդլայնելու նպատակով Բրիտանական խորհուրդը հայտարարում է «Կանայք STEM ոլորտում» կրթաթոշակային ծրագիրը:
Ծրագրի նպատակն է կրթաթոշակներ տրամադրել տաղանդավոր կին գիտնականներին՝ Մեծ Բրիտանիայում մագիստրոսական որակավորում ստանալու համար, որը կնպաստի վերջիններիս կարիերայի հաջողություններին գլոբալ մակարդակով:
Այս տարի ծրագիրը տրամադրում է 25 կրթաթոշակ 12 երկրում՝ առաջին անգամ ներառելով Հայաստանը: Կրթաթոշակը հնարավորություն կտա մասնակիցներին հոգալու ամբողջական ուսման վարձի, ամսական կենսական կարիքների, դեպի Մեծ Բրիտանիա և վերադարձի թռիչքների տոմսերի, վիզայի ու առողջության ապահովագրության վճարները:
Ծրագիրը հասանելիություն է տրամադրում 67 մագիստրոսական (MSc) ծրագրի Մեծ Բրիտանիայի հինգ նշանավոր համալսարաններում՝ Բրեդֆորդի, Քրանֆիլդի, Գլազգոյի, Սենթ էնդրյուսի և Սթիրլինգի համալսարաններում: Դասընթացն ավարտելուց հետո կրթաթոշակառուները պարտավորովում են վերադառնալ իրենց երկրներ STEM ոլորտին նպաստելու համար՝ փոխանակվելով Մեծ Բրիտանիայի հետ արժեքավոր կապերով և փորձով:
Այլ մանրամասներ՝ www.britishcouncil.am