Նոր հնարավորություններ՝ Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ ծրագրի Հետդոկտորական կրթաթոշակի շրջանակներում
Տեղեկացնում ենք Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ (ՄՍԿԳ) ծրագրի Հետդոկտորական կրթաթոշակի շրջանակներում երկու նոր հնարավորությունների մասին.
- Հետդոկտորական կրթաթոշակային ուսուցման սխեմա՝ Մալթայում հետդոկտորանտուրան անցկացնելու համար (PF2MT)
Հետդոկտորական կրթաթոշակային ուսուցման սխեմայի շրջանակներում (PF2MT)՝ Մալթայի Գիտության և տեխնոլոգիաների խորհուրդը (MCST) ընդունում է հայտադիմումներ հետդոկտորական թեկնածուներից, ովքեր մտադիր են հետդոկտորանտուրան անցկացնել Մալթայում: Սխեմայի նպատակն է աջակցել թեկնածուներին՝ ներկայացնելու նախագծի առաջարկներ ՄՍԿԳ հետդոկտորական կրթաթոշակի մրցույթի (MSCA-2024-PF) համար մինչև 2024թ․ սեպտեմբերի 11-ը։ Մասնակիցներին կտրամադդրվի դրամաշնորհ (ներառյալ ճանապարհորդության և բնակության ծախսեր)՝ 2024 թ․ հունիսի 26-ին և 27-ին Մալթայում անցկացվող վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար։
Իրավասու դիմորդները կարող են հայտադիմում ներկայացնել 2024 թվականի մարտի 12-ից մինչև հունիսի 7-ը։
- ՄՍԿԳ Հետդոկտորական կրթաթոշակի թեկնածուներին հյուրընկալելու հրավեր Խաենի համալսարանի (UJA) կողմից
Իսպանիայի Խաենի համալսարանը (UJA) առաջարկում է աջակցություն այն հետդոկտորական թեկնածուներին, ովքեր մտադիր են դիմել ՄՍԿԳ Հետդոկտորական կրթաթոշակի մրցույթին՝ հետազոտական կարիերան շարունակելու իրենց համալսարանում: ՄՍԿԳ Հետդոկտորական կրթաթոշակի շրջանակներում հաջողակ դիմորդներին կտրամադրցի լրիվ դրույքով աշխատանքային պայմանագիր և բարձր մրցակցային աշխատավարձ, ինչը հնարավորություն կտա նրանց կենտրոնանալ բացառապես իրենց հետազոտական նախագծերի վրա:
Իրավասու դիմորդները կարող են հայտադիմում ներկայացնել մինչև ապրիլի 30-ը: