ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մեկնարկում է կենսապատկերավորման տեխնոլոգիաներին նվիրված սեմինարների շարք

21.04.2022

ՀՀ ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը մեկնարկում է սեմինարների շարք՝ նվիրված կենսապատկերավորման առաջադեմ տեխնոլոգիաներին: Սեմինարները կազմակերպվում են «Չան-Ցուկերբերգ նախաձեռնություն» հիմնադրամի դրամաշնորհով իրականացվող «Նախկին խորհրդային երկրների համար կենսաբժշկական պատկերավորման ցանցի ստեղծում» ծրագրի շրջանակներում: Նշված ծրագրի նպատակն է համախմբել տարածաշրջանում կենսաբժշկության ոլորտում պատկերավորման (վիզուալիզացիայի) մոտեցումների կիրառմամբ հետաքրքրված հետազոտողների, ձևավորել տարածաշրջանային ցանց, նպաստել սարքավորումների և փորձի փոխանակմանը, ինչպես նաև ձևավորել տարածաշրջանային կենսաբժշկական վիզուալիզացիայի միություն:

Սեմինարների շարքի առաջին հանդիպումը նախատեսված է ս. թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-18:00 (գրանցումը՝ 16:30-ից), ինստիտուտի կոնֆերանսների դահլիճում (Օրբելի եղբայրների 22, առաջին հարկ): «Հիպերսպեկտրալ պատկերավորում: Տեսնելով անտեսանելին» զեկույցով հանդես կգա «Նախկին խորհրդային երկրների համար կենսաբժշկական պատկերավորման ցանցի ստեղծում» ծրագրի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի խորհրդատու, Ջորջ Վաշինգտոն համալսարանի (ԱՄՆ) բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Նարինե Սարվազյանը:

Մանրամասներ