ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

21.04.2022

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտությունների խորհուրդը հայտարարում են Գիտական հետազոտությունների հայ-իտալական համատեղ թեմաների աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ – ԻՀ ԱՀԽ - 2023»  ՄՐՑՈՒՅԹ՝ համաձայն 2022 թ. ապրիլին ստորագրված «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» համագործակցության ծրագրի դրույթների:

 

Մրցույթի մասնակցության հայտը լրացնում և Գիտության կոմիտե է ներկայացնում գիտական խմբի հայաստանյան կողմի ղեկավարը՝ կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (grants.scs.am)՝ մինչև 2022  թ. հունիսի  30-ը ներառյալ (հայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին):

 

Պահանջվող փաստաթղթերը կոմիտե են ներկայացվում առձեռն՝ աշխատանքային օրերին, ժամը 10:00-13:00 և 14:00-17:00 (Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ), կամ փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22)՝ մինչև 2022 թ. հուլիսի 8-ը ներառյալ:

 

Մրցույթին մասնակցության համար իտալական կողմին ներկայացվող պահանջներին կարելի է ծանոթանալ https://www.cnr.it/en/bilateral-agreements/call-document/30002/mesra-armenia-bando-2022.pdf  հղմամբ:

 

Մանրամասների համար կարող եք զանգահարել 210 140 (+115) հեռախոսահամարով:

 

Մրցույթի հրավերի փաթեթը