ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հաստատվել են բուհերում 2025-26 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ վճարովի տեղերը

21.04.2025

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ բուհերում 2025-2026 ուսումնական տարվա վճարովի հիմունքներով առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերն ըստ բուհերի և մասնագիտությունների:

ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ բուհերում վճարովի ընդունելությանը այս ուսումնական տարվա համար հատկացվել է 10 000 տեղ, որից 9322-ը՝ ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին, 24-ը՝ «Արարատյան բակալավրիատ» ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտներին, 129-ը՝ Եվրոպական համալսարանին, 549-ը՝ ՀՀ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին:

Նախորդ շաբաթ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են նաև ՀՀ բուհերի 2025-2026 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: