Սարգիս Հայոցյանը նշանակվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ

ՀՀ վարչապետի որոշմամբ Սարգիս Հայոցյանը ազատվել է ՀՀ գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից և վարչապետի մեկ այլ որոշմամբ նշանակվել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սարգիս Հայոցյանին նշանակել բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ»,- նշված է ՀՀ վարչապետի որոշման մեջ։
Նշենք, որ օգոստոսի 21-ին ուժի մեջ է մտել ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը՝ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին։