Հոկտեմբերի 11-13-ը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան էր այցելել Գերմանիայի DESY ազգային գիտական կենտրոնի տնօրենների խորհրդի նախագահ պրոֆեսոր Հելմուտ Դոշի գլխավորած՝ Գերմանիայի առաջատար գիտնականների պաշտոնական պատվիրակությունը: Այցի բուն նպատակն էր ուժեղացնել և ամրապնդել DESY-ի և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի ու «ՔԵՆԴԼ» ինստիտուտի միջև հաստատված համագործակցությունը:
Հոկտեմբերի 11-ին ՀՀ նախագահը հանդիպել է պատվիրակության հետ և պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել հայ և գերմանացի գիտնականների համատեղ նախաձեռնությունների իրականացմանը:
Հոկտեմբերի 10-ին պատվիրակությունը այցելել է «ՔԵՆԴԼ» ինստիտուտ՝ նպատակ ունենալով քննարկել DESY-ի Եվրոպական XFEL ծրագրի շրջանակներում համատեղ իրականացվող հետազոտությունների հնարավորությունները, ինչպես նաև ավելի ընդլայնել գիտնականների, դասախոսների և ուսանողների փորձի փոխանակումն ու վերապատրաստումը: Հյուրերը ծանոթացել են ԱՐԵԱԼ գծային արագացուցչի վրա իրականացվող փորձերին, ազատ էլեկտրոնային լազերի և ԲԵՏԱ փորձարարական կայանի ստեղծման նպատակներին, լազերով ղեկավարվող միկրոմշակման և մանրադիտակի փորձարարական կայաններին, ինչպես նաև ինստիտուտի այլ հետազոտական լաբորատորիաներին:
Այցի շրջանակներում Հայաստանում Գերմանիայի դեսպան դոկտոր Միխայել Բանցհաֆի նստավայրում կնքվել է հռչակագիր DESY-ի և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի ու «ՔԵՆԴԼ» ինստիտուտի միջև:
Մանրամասները՝ «ՔԵՆԴԼ» ինստիտուտի կայքից
Այցի վերաբերյալ գերմանական կայքերի անդրադարձներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝
DESY-ին ամրապնդում է Հայաստանի հետ համագործակցությունը
Եվրոպական XFEL-ը՝ Հայաստան այց կատարած պատվիրակության անդամ