Կրթական ծրագրերի կենտրոնը հրավիրում է դրամաշնորհային հայտերը գնահատող փորձագետների

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը հրավիրում է անհատ խորհրդատուներին հայտեր ներկայացնելու Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում ներկայացված դրամաշնորհային ծրագրերի հայտերի գնահատման ժամանակ խորհրդատվական ծառայությունների մատուցման համար՝ հետևյալ ոլորտներում.
- Բժշկական/կենսաբանական գիտություններ
- Ճարտարագիտություն-շինարարություն
- Ֆիզիկա
- Հայտերի գնահատմանը ֆունկցիոնալ աջակցության տրամադրում (ընտրվելու են 4 փորձագետներ)
Համապատասխան որակավորում և փորձառություն ունեցող խորհրդատուները հայտեր կարող են ներկայացնել մինչև 2023 թ. հունվարի 16-ը։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ից (Հեռ. (+374) 57-56-90 (11), e-mail: procurement@cfep.am, info@cfep.am )