ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մեկնարկել են Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի դասընթացները

21.12.2023

Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իրականացնում է Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) դասընթացներ, որոնք կազմակերպվում են ինչպես տեղում, այնպես էլ առցանց (e-ITEC) ձևաչափով:

ITEC/e-ITEC դասընթացների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է www.itecgoi.in կայքում: Համապատասխանող թեկնածուները կարող են գրանցվել www.itecgoi.in/index հղումով:

Դասընթացների համար դիմումները պետք է ներկայացնել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության միջազգային համագործակցության բաժին (Օրբելի եղբայրների 22՝ 8-րդ հարկ` 806 սենյակ, հեռ.՝ (010) 210 140 (+115)՝ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանություն փոխանցելու նպատակով: