ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կյանքից հեռացել է պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը

22.03.2024

Մեծ ցավով տեղեկացանք անվանի բժիշկ-գիտնական, ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի երկարամյա վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովի մահվան մասին:

1963 թվականին Բժշկական համալսարանն ավարտելուց հետո պրոֆեսոր Աղաջանովն իր կյանքի հաջորդ վեց տասնամյակները նվիրել է դասավանդմանը՝ հարազատ բուհում կրթելով բազմաթիվ սերունդներ և նպաստելով Հայաստանում բժշկագիտության զարգացմանը: Հատկանշական է նրա երկարամյա աշխատանքն ու նվիրվածությունը ոլորտին, մասնավորապես՝ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ուսումնասիրությանը:

Իր արգասաբեր գործունեության շնորհիվ՝ Աղաջանովը բարձր հեղինակություն էր վայելում թե՛ ԵՊԲ համալսարանի, թե՛ միջազգային գիտական համայնքի շրջանում:

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Աղաջանովների ընտանիքին, հարազատներին և բժշկագիտական հանրույթին: