Հանրային լսում՝ գիտական աստիճանի համար ամենամսյա դրամական վճարի տրամադրման կարգը և չափը սահմանելու չափանիշների վերաբերյալ
Ապրիլի 22-ին ՀՀ գիտության կոմիտեում տեղի ունեցավ «Գիտական աստիճանի համար ամենամսյա դրամական վճարի տրամադրման կարգը և չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հանրային լսում:
Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրեց նախագծի կարգավորումները, ինչպես նաև շահառուներին ներկայացվող պահանջները:
Լսմանը ներկա գիտնականները հարցեր ուղղեցին նախագծի վերաբերյալ: Քննարկումը հիմնականում վերաբերում էր սահմանված տարիքային շեմին և նախագծի մի շարք այլ դրույթների:
Մասնակիցները նաև իրենց մտահոգությունները հայտնեցին Հայաստանի Հանրապետությունում գիտության ոլորտի խնդիրների վերաբերյալ, ներկայացրին իրենց առաջարկությունները: