«Նանոկենսատեխնոլոգիաների լաբորատորիա»․ մրցույթ Եվրոպական հանձնաժողովի միացյալ հետազոտական կենտրոնից
Եվրոպական հանձնաժողովի միացյալ հետազոտական կենտրոնը (JRC) հայտարարում է «Նանոկենսատեխնոլոգիաների լաբորատորիա» մրցույթի մեկնարկի մասին:
Մրցույթի հիմնական թեմաներն են՝
- Միկրո/նանոպլաստիկայի հայտնաբերում և բնութագրում այն միջավայրերում, որոնք ազդեցություն են թողնում մարդու օրգանիզմի վրա (ինչպիսիք են սնունդը, օդը և ջուրը կենցաղային ջրամատակարարման համակարգում):
- Տարբեր կենսամիջավայրերում (օր.՝ սնունդ և սննդի փաթեթավորում) ժամանակակից նյութերի հայտնաբերում և բնութագրում, ինչպիսիք են նանոնյութերը (ներառյալ բաղադրիչները, հավելանյութերը և սննդային հավելումները) և վերջիններիս փոխազդեցությունը կենսաբանական համակարգերի հետ:
- Լիպոսոմների վրա հիմնված արտադրանքների և m-RNA լիպիդային նանոմասնիկների համակարգերի բնութագրում և կենսամակրոմոլեկուլների բնութագրերի որոշում և դրանց փոխազդեցության ուսումնասիրություն: Կիրառումներ՝ ախտորոշում, բուժում, հիվանդությունների և ախտածինների հայտնաբերում։
Հետազոտական ծրագիրն իրականացնելու համար գումար չի գանձվում: Միացյալ հետազոտական կենտրոնը (JRC) կարող է հոգալ «Հորիզոն Եվրոպա» գերազանցության տարածում և մասնակցության ընդլայնում» ծրագրին մասնակցելու իրավունք ունեցող երկրներում գործող հաստատություններից դիմողների ճանապարհորդության և կեցության ծախսերը:
Հայտադիմումների վերջնաժամկետը 2024 թվականի մայիսի 21-ն է:
Նախքան հայտ ներկայացնելը թեկնածուները նախագծերի իրագործելիությունը գնահատելու նպատակով կարող են կապ հաստատել JRC-OPEN-NANOBIOTECH@ec.europa.eu էլ. հասցեով:
Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։