Ի գիտություն
Հաշվի առնելով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից 2024թ․ մարտին հայտարարած «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր - 2025» մրցույթի վերաբերյալ գիտական համայնքի հնչեցրած հարցերը՝ Կոմիտեն հանդես է գալիս հաճախ տրվող հարցերի վերաբերյալ մեկնաբանությամբ։
- Արդյո՞ք առաջիկայում հայտարարվելու է առանձին պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթ։
«Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր - 2025» մրցույթը մշակվել է նախկինում անցկացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթի հիմքի վրա և փոխարեն։
Սա նշանակում է, որ հետագայում «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ» վերնագրով մրցույթ այլևս չի անցկացվելու։
- Ո՞ր հրապարակումներին են վերաբերում մրցույթի հրավերի 1.7. կետում ներկայացված պահանջները
- «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր - 2025» մրցույթի հրավերի 1.7. կետում ներկայացված պահանջները վերաբերում են մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված թեմաների իրականացման արդյունքում հրապարակված գիտական արդյունքներին։
- Ո՞վ կարող է լինել հայտի ղեկավար։
Հայտի ղեկավար կարող է լինել 1954 թվականի հունվարի 1-ից հետո ծնված, գիտական աստիճան ունեցող անձը։
- Ո՞ր կազմակերպությունները կարող են հանդես գալ որպես նախագծի իրականացման վայր։
- Նախագծի իրականացման վայր հանդիսացող կազմակերպությունը կարող է լինել Հայաստանի Հանրապետությունում գործող, գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող ցանկացած հաստատություն /մրցույթում սահմանված է որպես Կազմակերպություն/։
Միաժամանակ, ի գիտություն «Հեռանկարային ուղղություններով հետազոտական նախագծեր 2024», «Հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում հետազոտություններ - 2024» և «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթների հայտատուների՝ հայտնում ենք, որ վերոնշյալ երեք մրցույթների արդյունքները կամփոփվեն 2024թ․ հուլիսին։
Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ ցանկության դեպքում, նրանք կարող են հայտ ներկայացնել «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր - 2025» մրցույթին։