ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ուշադրություն. հայտերի ընդունման վերջնաժամկետ է փոխվել

22.07.2021

Ս.թ. մարտի 30-ին հայտարարված «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2021» մրցույթի հայտերի ընդունման ժամկետը կրկին  երկարաձգվել է. հայտերն առցանց կընդունվեն մինչև 2021 թ. օգոստոսի 27-ը, ժամը 18:00-ը, իսկ պահանջվող փաստաթղթերն առձեռն կարելի է ներկայացնել մինչև 2021 թ. սեպտեմբերի 3-ը:

Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել 1986 թ. հունվարի 1-ից հետո ծնված պետական պատվերով առկա ուսուցման ասպիրանտները (այդ թվում՝ 2021 թվականին ասպիրանտուրա ընդունված), պետական պատվերով հեռակա ուսուցման 2-4-րդ կուրսերի ասպիրանտները և 2-4-րդ տարվա հայցորդները:

Հայտատուն մրցույթին մասնակցում է իր գիտական ղեկավարի հետ համատեղ: Մրցույթի շահառուների աշխատանքի վարձատրության չափը սահմանվել է ամսական մինչև 150 հազար ՀՀ դրամ՝  ներառյալ եկամտային հարկը: Աշխատանքի վարձատրություն սահմանված է նաև գիտական ղեկավարի համար՝ տարեկան մինչև 600 հազար ՀՀ դրամ՝ ներառյալ եկամտային հարկը։