Գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար է նշանակվել Լևոն Ֆարմանյանը
ՀՀ վարչապետի 2021 թ. սեպտեմբերի 17-ի N 1012-Ա որոշմամբ՝ Լևոն Ֆարմանյանը նշանակվել է Գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը և Լևոն Ֆարմանյանի դիմումը՝ Լևոն Ռոբերտի Ֆարմանյանին նշանակել Գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար»,- ասված է որոշման մեջ: