Գիտության կոմիտեն հայտարարում է երկակի նշանակության ծրագրերի աջակցության հայտերի ընտրության մրցույթ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում երկակի նշանակության ծրագրերի աջակցության գիտական թեմաների hայտերի ընտրության մրցույթ:
Նախատեսվում է հրավերում նշված բնագավառների մասնագիտություններով գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար 12 կամ 24 ամիս տևողությամբ դրամաշնորհներ տրամադրել 4-6 անձից բաղկացած գիտական խմբերի ղեկավարների նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով ընտրված թեմաներին:
Խմբի բոլոր անդամները պետք է լինեն ՀՀ մշտական բնակիչներ կամ ռեզիդենտներ, ինչպես նաև թեմայի կատարման ընթացքում բնակվեն Հայաստանի Հանրապետությունում, կարող են լինել բուհի առնվազն երրորդ կուրսի ուսանողներ, մագիստրատուրայի ուսանողներ կամ դիպլոմավորված մասնագետներ:
Մրցույթին մասնակցելու հայտը լրացվում և ներկայացվում է առցանց (on-line) ռեժիմով` ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգով (https://grants.scs.am)։
Վերջնաժամկետը 2022 թվականի նոյեմբերի 4-ն է (հայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին):
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի գիտության քաղաքականության վարչությունից աշխատանքային օրերին՝ ժամը 10:00 - 13:00 և 14:00 - 17:00, հեռ.` 010 21-01-40 (122) կամ տեխնիկական հարցերի դեպքում՝ 010 21-01-40 (108):