«Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Անձնակազմի փոխանակումներ» 2024 թ. մրցույթը
Մեկնարկել է «Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» ծրագրի «Անձնակազմի փոխանակումներ (MSCA Staff Exchanges)» գործողության 2024 թվականի մրցույթը:
Մրցույթի նպատակն է ֆինանսավորել հետազոտությունների և նորարարությունների ոլորտներում ներգրավված անձնակազմի կարճաժամկետ միջազգային և միջոլորտային փոխանակումները, ինչպես նաև նպաստել գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների և մասնավոր (ոչ գիտակրթական) կազմակերպությունների միջև կայուն համագործակցային կապերի հաստատմանը։
Մրցույթին կարող են դիմել համալսարանների, գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների և մասնավոր (ոչ գիտակրթական) կազմակերպությունների միջազգային կոնսորցիումները:
Մրցույթին դիմելու վերջնաժակետն է 2025 թվականի փետրվարի 5-ը։
Մրցույթին հայտ ներկայացնելու պայմաններին ծանոթանալու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել մրցույթի պաշտոնական կայքէջ՝ https://marie-sklodowska-curie-actions.ec.europa.eu/actions/staff-exchanges, ծանոթանալ հայտերի լրացման ուղեցույցին, ինչպես նաև դիմել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում «Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» ծրագրի ազգային կոնտակտային անձ Օֆելյա Զաքարյանին (հեռ. 010 210 140 +115):