ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մրցույթի արդյունքները հայտնի են. կհիմնվի 18 հեռավար լաբորատորիա

22.11.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թ. նոյեմբերի 21-ի N 2138 Ա/2 հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» (ARPI) մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը:

Մրցույթի արդյունքում ընտրվել են 18 թեմաներ, որոնցից յուրաքանչյուրի համար հետազոտական խմբի աշխատանքի վարձատրության, գործուղումների, լաբորատորիայի ենթակառուցվածքի բարելավման ու սարքավորումների ձեռք բերման նպատակով նախատեսվում է տրամադրել հինգ տարվա կտրվածքով մինչև 152,5 միլիոն ՀՀ դրամ:

Թեմաների ղեկավարները արտերկրում բնակվող բարձր վարկանիշ ունեցող գիտնականներ են, որոնք պատրաստ են իրականացնել իրենց հավակնոտ հետազոտական գաղափարները՝ ստեղծելով և ղեկավարելով նոր հետազոտական խմբեր Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում:

Գիտության կոմիտեն շնորհավորում է Ֆինանսավորման երաշխավորված բոլոր թեմաների ղեկավարներին և մաղթում արդյունավետ աշխատանք:

«Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» մրցույթը լինելու է պարբերական, հաջորդ շրջափուլի մասին հայտարարությունը կլինի առաջիկա ամիսների ընթացքում: