ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Գերազանց լուր ասպիրանտների համար

23.04.2020

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ 35 հազար դրամով բարձրացվել է ասպիրանտուրայում սովորողների կրթաթոշակը: Ըստ այդմ` 2020 թվականի սեպտեմբերից հետբուհական կրթություն ստացողներին տրվող կրթաթոշակի չափը սահմանվում է`

* հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների համար՝ 65000 դրամ, նախկին 30000 դրամի փոխարեն,
* բնագիտական և այլ մասնագիտությունների համար` 60000 դրամ, նախկին 25000 դրամի փոխարեն,
* տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների համար` 55000 դրամ, նախկին 20000 դրամի փոխարեն,
* դոկտորանտների համար` 65000 դրամ, նախկին 30000 դրամի փոխարեն:

Հարցը զեկուցող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով` այս որոշման ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ին` N 65-Ա որոշմամբ հաստատված ծրագրից և նպատակ ունի խթանել մարդկային ներուժի զարգացումը և որակյալ կրթության ապահովումը: «Սա ավելի քան կրկնակի բարձրացում է և մենք հույս ունենք, որ այն կնպաստի երիտասարդ մասնագետների ներգրավմանը հետազոտական աշխատանքների ոլորտում և դրական ազդեցություն կունենա գիտական արդյունքի զարգացման վրա»,- նշել է Արայիկ Հարությունյանը և եզրափակել, որ կրթաթոշակների բարձրացումը նախատեսված էր նախարարության 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով:»

Առաջիկայում սպասվում են ասպիրանտների և հայցորդների հետազոտությունների աջակցության նոր ծրագրեր նաև Գիտության Կոմիտեից: