ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

«Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ և Քաղաքացիներ» 2023թ․մրցույթի մեկնարկը տրված է

23.06.2023

Մեկնարկել է «Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ և Քաղաքացիներ» 2023 թվականի մրցույթը:

Մրցույթի նպատակն է խթանել գիտության, գիտնականների և հասարակության տարբեր խմբերի միջև համագործակցությունը՝ ԵՄ անդամ պետություններում և Հորիզոն Եվրոպա ասոցացված երկրներում կազմակերպելով «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջոցառումը։ Վերջինս ուղղված է Եվրոպայում և դրա սահմաններից դուրս հետազոտական նախագծերի խթանմանը, հանրության շրջանում գիտության ու ինովացիայի մասին իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև երիտասարդների շրջանում գիտության նկատմամբ հետաքրքրության մեծացմանը:

«Եվրոպական հետազոտողների գիշեր» միջոցառմանը կարող են դիմել՝

  • գիտահետազոտական կազմակերպությունները,

  • բարձրագույն ուսումնական հաստատությունները,

  • թանգարանների գիտական ստորաբաժանումները,

  • լրատվական կազմակերպությունները,

  • այլ սոցիալ-տնտեսական դերակատարները:

Մրցույթի շրջանակներում 15,4 միլիոն եվրո ֆինանսավորում է հատկացվելու շուրջ 50 ծրագրերի կազմակերպման համար՝ ուղղված

  • «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջոցառումներին,

  • «Գիտնականները դպրոցում» միջոցառումների իրականացմանը, որի շրջանակներում առաջատար գիտնականները այցելություններ կկատարեն դպրոցներ և աշակերտների հետ կքննարկեն այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, կայուն զարգացումը և այլն:

Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է 2023 թվականի հոկտեմբերի 25-ը:

Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։