ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մեկնարկել է «Դպրոցը՝ գիտական միջավայրում» ծրագիրը

23.10.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ մեկնարկել է «Դպրոցը՝ գիտական միջավայրում» ծրագիրը, որն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը:

Ծրագրի այս փուլի տևողությունը 6 ամիս է: Նպատակն է ՀՀ մարզերի և Երևան քաղաքի դպրոցահասակ երեխաների (7-րդ դասարանի) շրջանում գիտության հանդեպ հետաքրքրության սերմանումը, գիտական մտածողության զարգացումը, ոչ ֆորմալ կրթության միջոցով հանրակրթական դպրոցների կրթական ծրագրերին աջակցումը: Այս փուլում ծրագրին մասնակցելու հնարավորություն ունի 4200 աշակերտ:

Ծրագրի ընթացքում «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն» առարկաների շրջանակում աշակերտները մասնակցում են լաբորատոր գիտափորձերի և տեսական գիտելիքները կիրառում գործնականում: 

 

Մանրամասները՝ ԿԳՄՍՆ կայքից