ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Միացյալ հետազոտական կենտրոնը հայտարարում է իր գիտական լաբորատորիաների ու կայանքների հասանելիության հնարավորության մասին

23.11.2022

Եվրոպական հանձնաժողովի Միացյալ հետազոտական կենտրոնը (ՄՀԿ) հայտարարում է իր գիտական լաբորատորիաների ու կայանքների հասանելիության հնարավորության մասին՝ գիտական հետազոտություն ծավալող այն անձանց համար, որոնք աշխատում են հետազոտական կազմակերպություններում, փոքր և միջին ձեռնարկություններում և հանրային կամ ոչ հանրային ոլորտներում:

ՄՀԿ ոչ միջուկային կայանքները հասանելի են ԵՄ անդամ պետությունների և «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության ծրագրին ասոցացված երկրների հետազոտողների համար: Միջուկային կայանքները հասանելի կլինեն միայն ԵՄ անդամ երկրների և «Euratom» հետազոտական ծրագրին մասնակցող երկրների համար:

Գիտնականները հնարավորություն կունենան աշխատելու հետևյալ ոլորտներում՝ միջուկային անվտանգություն և ապահովություն (Euratom – լաբորատորիաներ), քիմիա, կենսաբանական և կյանքի մասին գիտություններ, ֆիզիկական գիտություններ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ, գիտական կանխատեսումներ:

Հասանելի հետազոտական ենթակառուցվածքների մասին առավել մանրամասն՝ https://bit.ly/jrc_research_infrastructures