ՄՐՑՈՒՅԹ
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթը:
Մրցույթն ուղղված է գիտության ոլորտի ղեկավար պաշտոններում կանանց կարողությունների զարգացմանը:
Մրցույթին մասնակցելու հայտ լրացնում և ներկայացնում է խմբի ղեկավարը՝ Կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (grants.hesc.am)՝ մինչև 2024 թ. հունվարի 5-ը ներառյալ: Հայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:
Պահանջվող փաստաթղթերը Կոմիտե են ներկայացվում առձեռն՝ աշխատանքային օրերին ժամը 09:00-13:00 և 14:00-18:00 (Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ, 803 սենյակ), մինչև 2024 թ. հունվարի 12-ը ներառյալ:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն և խորհրդատվություն կարելի է ստանալ կոմիտեի բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության քաղաքականության և զարգացման ծրագրերի բաժնում՝ աշխատանքային օրերին, ժամը 14:00-18:00, հեռախոս` +374 10 21-01-40 (118):