ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

12.09.2024

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում - 2025» մրցույթ:

Մրցույթն ուղղված է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող կազմակերպությունում արտերկրի գիտնականների ղեկավարությամբ հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումներ ստեղծելուն:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի irf-armenia-2025.hesc.am առցանց համակարգի միջոցով` մինչև 2024 թվականի նոյեմբերի 8-ը ներառյալ: Հայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով 18:00-ին:

Մրցույթի հրավերի փաթեթը զետեղված է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ինտերնետային կայքում՝ www.hesc.am:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի փորձաքննության և վերլուծությունների վարչության գիտական փորձաքննության բաժնից (հեռախոս՝ +37410 210 140 (*108), էլեկտրոնային փոստ՝ scexpert@hesc.am):