«Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամն» ընդունում է հայտեր
![](thumbs/460x/images/2021-02/2edee8041ba029a19a9b4c6d4c5dc113.png)
Հայաստանի Հանրապետության կառավարության, «Մանուկյան Սիմոն հիմնադրամի» և Հայաստանի ամերիկյան համալսարանի համագործակցության արդյունքում ստեղծված «Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի» կողմից մեկնարկել է ուսանողների և հետազոտողների համար 2021 թվականի հետազոտական թեմաների հայտերի ընդունման գործընթացը: Հետազոտությունների տեխնիկական առաջադրանքին և հայտերի ընդունման գործընթացին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով՝
- ուսանողների համար՝ https://msrf.aua.am/students/ (դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ ս.թ. մարտի 10),
- հետազոտողների համար՝ https://msrf.aua.am/researchers/ (դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ ս.թ. մարտի 19):