Գիտաժողովի մասնակցության հրավեր. «Հայագիտությունը լեզուների և մշակույթների համատեքստում»
Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի ԱՊՀ անդամ պետությունների լեզուների և մշակույթների բազային կազմակերպությունը, ԱՊՀ և Մերձավոր արտերկրների լեզուների և մշակույթների ամբիոնը ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան և Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ հրավիրում է մասնակցելու «Հայագիտությունը լեզուների և մշակույթների համատեքստում» միջազգային գիտագործնական գիտաժողովին, որը տեղի կունենա 2023 թ. ապրիլի 18-19-ը Մոսկվայում։
Գիտաժողովի նպատակն է մարդկության զարգացման բոլոր փուլերում հայոց լեզվի գոյատևման և զարգացման պայմանների (հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը) ու հայ ժողովրդի էթնոգենեզի հետազոտումը:
Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝
- Ավանդույթներ և նորարարություններ հայոց լեզվի և գրականության դասավանդման մեթոդիկայում,
- Հայոց լեզու, թարգմանության արդի խնդիրներ,
- Պատմահամեմատական լեզվաբանություն,
- Միջմշակութային հաղորդակցություն. լեզու և մտածողություն,
- Հայերենի տերմինաբանության ոլորտում վերջին հետազոտությունները. գիտատեխնիկական առաջընթացի գիտատեխնիկական առաջընթացի և ժամանակակից պայմանների ազդեցությունը:
Գիտաժողովին հնարավոր է մասնակցել նաև առցանց:
Աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը:
Մասնակցության հայտը և հոդվածն անհրաժեշտ է ուղարկել կազմկոմիտեի armconforgcom@mail.ru էլ. հասցեին: Թեզերն ընդունվում են մինչև ս. թ. ապրիլի 10-ը, հոդվածները՝ մինչև ապրիլի 15-ը: