COST ծրագրի Տեղեկատվական օր Երևանում

2025թ. ապրիլի 15-ին Երևանում կանցկացվի Տեղեկատվական օր՝ նվիրված Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում եվրոպական համագործակցության (COST) ծրագրին։ Տեղեկատվական օրվա ընթացքում կներկայացվեն COST ծրագրի հիմնական դրույթները, ծրագրի շրջանակներում առկա գիտական կապերի հաստատման և ֆինանսավորման հնարավորությունները, հայտերի ներկայացման ընթացակարգը և COST գործողություններին մասնակցության առավելությունները։ Միջացառմանը զեկուցումներով հանդես կգան COST ասոցիացիայի ներկայացուցիչները և COST գործողությունների շահառուները:
Միջոցառումը կազմակերպում է Նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնը (ԳՆԳԱԿ), COST Ասոցիացիայի և Գիտությունների ազգային ակադեմիայի Միջազգային կապերի վարչության հետ համագործակցությամբ։
COST ծրագիրը ֆինանսավորում է միջառարկայական հետազոտական ցանցեր, որոնք կոչվում են COST գործողություններ։ Դրանք միավորում են գիտնականներին և նորարարներին տարբեր ոլորտներից՝ 4 տարվա ընթացքում նախանշված թեմայի շուրջ համագործակցելու նպատակով: COST գործողությունները բաց են գիտության և տեխնոլոգիաների բոլոր ոլորտների համար և խրախուսում են գիտական, ՓՄՁ-ների, պետական հաստատությունների և այլ շահագրգիռ կազմակերպությունների գիտնականների մասնակցությունը։
Միջոցառումը կանցկացվի անգլերենով: Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։Գրանցման վերջնաժամկետը 2025թ. ապրիլի 7-ն է:
Միջոցառման ծրագիրն ու անցկացման վայրը կհայտարարվեն միայն գրանցված մասնակիցներին։