ՀՕՖ-ը դրամաշնորհներ է տրամադրել գիտնականներին
Մայիսի 21-ին Հայ օգնության ֆոնդը 28 դրամաշնորհ է տրամադրել հայաստանցի գիտնականներին՝ կենսաբանության, կենսատեխնոլոգիայի, քիմիայի, ֆիզիկայի, աստղագիտության, գյուղատնտեսության, հնագիտության, պատմության, բժշկության և այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար:
2001 թվականից իրականացվող մրցույթին այս տարի ներկայացվել է 169 գիտական հայտ, որոնցից հաղթող է ճանաչվել 28-ը: Ընտրված ծրագրերից 6-ի դրամաշնորհի գումարը հատկացվել է ՀՀ գիտության կոմիտեի կողմից՝ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում կազմակերպված մրցույթի արդյունքում շահած գիտական թեմաների ֆինանսավորման նպատակով:
Մանրամասներ՝ https://armenpress.am/arm/news/1053004/