ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հայտնի են միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը և կենտրոնները

24.05.2024

Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրենի հրամանով հաստատվել են բուհերի ընդունելության՝ 2024 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը:

Ըստ այդմ՝ քննական օրեր են հունիսի 11-ը, 14-ը, 18-ը, 21-ը, 25-ը և 28-ը:

   - «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաների միասնական քննությունները տեղի կունենան հունիսի 11-ին

   - «Օտար լեզուները»՝ հունիսի 14-ին

   - «Մաթեմատիկա» առարկայինը՝ հունիսի 18-ին

   - «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայինը՝ հունիսի 21-ին

   - «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներինը՝ հունիսի 25-ին

   - «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» առարկաներինը՝ հունիսի 28-ին:

Հաստատվել է նաև բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի քննական կենտրոնների ցանկը։ Դրանք 41-ն են. 14-ը՝ Երևանում և 27-ը՝ մարզերում.

Երևան

1) Թիվ 6 հիմնական դպրոց

2) Թիվ 11 հիմնական դպրոց

3) Թիվ 14 հիմնական դպրոց

4) Թիվ 29 ավագ դպրոց

5)  Թիվ 57 հիմնական դպրոց

6) Թիվ 62 ավագ դպրոց

7) Թիվ 118 ավագ դպրոց

8) Թիվ 135 հիմնական դպրոց

9) Թիվ 155 հիմնական դպրոց

10) Թիվ 168 հիմնական դպրոց

11) Թիվ 170 ավագ դպրոց

12) Թիվ 189 ավագ դպրոց

13) Թիվ 190 ավագ դպրոց

14) Թիվ 200 հիմնական դպրոց

Արագածոտնի մարզ

15) Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոց

16)  Աշտարակի թիվ 3 հիմնական դպրոց

Արմավիրի մարզ

17) Արմավիրի թիվ 1 ավագ դպրոց

18) Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոց

19) Մեծամորի թիվ 2 ավագ դպրոց

Արարատի մարզ

20) Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոց

21) Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոց

22) Արտաշատի թիվ 4 հիմնական դպրոց

23) Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոց

Գեղարքունիքի մարզ

24) Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոց

25) Գավառի թիվ 3 հիմնական դպրոց

26) Գավառի թիվ 5 հիմնական դպրոց

Լոռու մարզ

27) Վանաձորի թիվ 5ավագ  դպրոց

28) Վանաձորի թիվ 16 հիմնական դպրոց

29) Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոց

Կոտայքի մարզ

30) Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոց

31) Չարենցավանի թիվ 4 հիմնական դպրոց

32) Չարենցավանի թիվ 5 հիմնական դպրոց

33) Չարենցավանի ավագ դպրոց

Շիրակի մարզ

34) Գյումրու թիվ 10 հիմնական դպրոց

35) Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց

36) Գյումրու թիվ 21 հիմնական դպրոց

Սյունիքի մարզ

37) Գորիսի թիվ 3 հիմնական դպրոց

38) Կապանի թիվ 7 հիմնական դպրոց

Տավուշի մարզ

39) Իջևանի ավագ դպրոց

40) Իջևանի թիվ 4 հիմնական դպրոց

Վայոց ձորի մարզ

41) Եղեգնաձորի ավագ դպրոց