Ի գիտություն
Սլովենիայի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային հանձնաժողովը հրավիրում է մասնակցելու «Բաց կրթություն՝ ավելի լավ աշխարհի համար» խորագրով համաշխարհային առցանց մենթորական ծրագրին, որը կազմակերպվում է Նովա Գորիցայի համալսարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Բաց տեխնոլոգիաները բաց կրթական աղբյուրների և բաց կրթության համար» ամբիոնի (UNESCO Chair on Open Technologies for Open Educational Resources and Open Education) կողմից:
Ծրագրի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող տեղեկատվությունից, http://www.ung.si/en/ կայքից, ինչպես նաև՝ ս.թ. հուլիսի 2-ին կազմակերպվող տեսակոնֆերանսից, որին հնարավոր է միանալ https://oe4bw.miteam.si/ հղումով: