ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Աջակցության ծրագիր՝ «Հորիզոն Եվրոպա» ԵՄ շրջանակային ծրագրի հայաստանյան պոտենցիալ մասնակիցների համար

24.09.2021

Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի հետ համատեղ՝ «Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» հիմնադրամը հայտարարում է «Հորիզոն Եվրոպա» ԵՄ շրջանակային ծրագրի հայաստանյան հնարավոր մասնակիցների նախագծերի նախապատրաստման աջակցության ծրագրի մեկնարկը։  Նախագծերի նախապատրաստման աջակցության հայտադիմումները կարող են ներկայացվել Հորիզոն Եվրոպա ծրագրի բոլոր ընթացիկ և մոտ ժամանակներում հայտարարվելիք մրցույթների համար։

Ծրագրի շրջանակներում կանցկացվի 2-ամսյա խորհրդատվությունների շարք՝ Հորիզոն Եվրոպա շրջանակային ծրագրին մասնակցության հայտի պատրաստման վերաբերյալ։

Բացի այդ, միջազգային փորձագետների օգնությամբ պոտենցիալ մասնակիցները հնարավորություն կստանան ձեռք բերել նոր փորձ և գիտելիքներ՝ նշված առաջատար մրցակցային շրջանակային ծրագրի վերաբերյալ։

Մասնակցելու համար պետք է մինչև 2021 թ. հոկտեմբերի 17-ը լրացնել առցանց հարցաթերթիկը՝ https://tinyurl.com/3k3ynh2y հղումով: Աջակցության ծրագրին մասնակցելու համար կընտրվի հինգ հայտադիմում։

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել՝ Անահիտ Խաչիկյան, anip@sci.am , հեռ.՝ 525432: