ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ներկայացվեցին «Հորիզոն Եվրոպա» ծրագիրն ու EURAXESS-Հայաստան պորտալը

24.11.2021

Նոյեմբերի 24-ին Մատենադարանի գիտաժողովների դահլիճում տեղի ունեցավ ԵՄ «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրի և EURAXESS - Հայաստան պորտալի շնորհանդես – միջոցառումը, որի ժամանակ հայաստանյան և արտասահմանյան մասնագետները ներկայացրեցին «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի ասոցացման և միջազգային համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները, ինչպես նաև EURAXESS համաեվրոպական նախաձեռնության շրջանակներում ստեղծված EURAXESS-Հայաստան պորտալը:

Ելույթներով հանդես եկան  ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, Եվրոպական հանձնաժողովի հետազոտությունների և նորարարությունների գլխավոր տնօրինության տնօրենի տեղակալ Սինե Ռացոն, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Մոտ 95 միլիարդ եվրո ընդհանուր բյուջե ունեցող ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագիրը համաշխարհային մակարդակով ամենածավալուն գիտահետազոտական ծրագիրն է, որը համաեվրոպական համագործակցային գիտահետազոտական նորարարական նախագծերի ֆինանսավորման հիմնական գործիքն է: 
EURAXESS ցանցը գիտնականներին մատուցում է տեղեկատվական և օժանդակ ծառայություններ, աջակցում է գիտնականների տեղաշարժին և կարիերայի զարգացմանը` միաժամանակ հնարավորություն ստեղծելով ընդլայնել գիտական համագործակցությունը անդամ երկրների և աշխարհի միջև: 

Միջոցառման վերաբերյալ տեսանյութ՝ https://www.youtube.com/watch?v=8xsi1b-Jtac