ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հաստատվել են երիտասարդ գիտաշխատողների հաշվետվությունների փորձաքննության արդյունքները

03.08.2012

Հուլիսի 31-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր–2010» մրցույթի թեմաների տարեկան հաշվետվությունների գնահատման մասնագիտական փորձագիտական խորհրդի նիստը: Նիստի ընթացքում խորհուրդը հաստատեց «Ա» դասի թեմաների  ամփոփիչ եւ «Բ» դասի թեմաների ընթացիկ հաշվետվությունների փորձաքննության արդյունքները եւ ընդունեց հաշվետվությունները, ինչպես նաեւ որոշեց շարունակել «Բ» դասի գիտական թեմաների ֆինանսավորումը:

 

Հիշեցնենք, որ մրցույթն անցկացվել է 2010 թ. նոյեմբերից մինչեւ 2011 թ. մարտը, իսկ ֆինանսավորումն սկսվել է 2011 թ. ապրիլից: Ծրագրի շրջանակներում ֆինասավորվում են պետական պատվերով առկա եւ հեռակա ուսուցման ասպիրանտների անհատական աջակցության մինչեւ մեկ տարի տեւողությամբ («Ա» դասի) եւ մինչեւ 35 տարեկան գիտաշխատողների խմբերի աջակցության 2 տարի տեւողությամբ («Բ» դասի) 16-ական ծրագրեր:

 

Ըստ հաշվետվությունների՝ «Ա» դասի ծրագրերի շրջանակներում հրապարակվել է 43 գիտական աշխատություն (եւս 5-ն ուղարկվել է տպագրության), իրականացվել են 8 գործուղումներ ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա ու ՌԴ, ձեռք են բերվել 9 համակարգիչ եւ այլ գիտական սարքավորումներ ու նյութեր: «Բ» դասի ծրագրերի շրջանակներում արդեն հրապարակվել է 48 գիտական աշխատություն եւ իրականացվել են 10 գործուղումներ ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Կոլումբիա, Շվեյցարիա, ՄԱԷ եւ Վրաստան, ձեռք են բերվել 6 համակարգիչ եւ այլ գիտական սարքավորումներ ու նյութեր:

 

Ստորեւ ներկայացվում են տեղեկանքներ «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր–2010» մրցույթի ծրագրերի իրականացման արդյունքում հրապարակումների վերաբերյալ:

 

«Ա» դաս

«Բ» դաս