ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՀԱԱՀ աշխատակիցները պարգևատրվել են կոմիտեի պատվոգրերով

23.10.2015

Այսօր ՀՀ ԿԳՆ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 85-ամյակի միջոցառումների շրջանակում  համալսարանի մի խումբ աշխատակիցների Գիտության պետական կոմիտեի պատվոգրերն է հանձնել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը:

«Օգտվելով առիթից թույլ տվեք շնորհավորել  Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 85-ամյակի կապակցությամբ: Համալսարանն իր անցած ուղով ուրույն տեղ ունի Հայաստանի արդի գիտակրթական համակարգում: Բազմաբնույթ կրթական և գիտահետազոտական ծրագրերի իրականացումը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի բարձր մասնագիտական որակավորումը, միջազգայնացման գործընթացի ընդլայնվող միտումները իրենց անմիջական ազդեցությունն ունեն երկրի գիտական և կրթական համակարգի ձևավորման գործում:

Բարձր գնահատելով գիտության և տեխնիկայի բնագավառում ունեցած ձեռքբերումները և գիտության ոլորտում երկարամյա անբասիր աշխատանքը` Գիտության պետական կոմիտեի անունից շնորհավորում եմ պարգևատրվողներին և մաղթում հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ ինչպես բարձրագույն կրթության, այնպես էլ գիտակրթական  և գիտության ոլորտի զարգացման գործում»,- նշել է պարոն Սահակյանը: