Գիտության նշաձողը բարձրանում է՝ մշակույթին զուգահեռ․ ՀՀ գիտության կոմիտեի ղեկավարները ՀԱԱՀ-ում էին

Ճանաչողական այցով մարտի 22-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում էին ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, տեղակալ Արթուր Մովսիսյանը և քարտուղար Լևոն Ֆարմանյանը։ Ընդունելով հյուրերին՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանը և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը նախ ծանոթացրեցին վերջին երեք տարիների ընթացքում համալսարանում շարք մտած, նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիաներին և նորարարական այլ ենթակառույցներին։ Դրանք լիարժեք կերպով ծառայում են ոչ միայն կիրառական, այլև հիմնարար գիտության արդյունքներ ստեղծելու, ուսանողների համար գիտությունը գրավիչ ոլորտ դարձնելու նպատակին։