«Հորիզոն Եվրոպա» ծրագրի հնարավորությունները հումանիտար և սոցիալական գիտությունների գիտնականների համար

EU Net4Society նախագծի շրջանակներում հրապարակվել է ««Հորիզոն Եվրոպա» ծրագրի հնարավորությունները հումանիտար և սոցիալական գիտությունների գիտնականների համար» փաստաթղթի վերջին հրատարակությունը:
Այս փաստաթղթում հավաքված են Ֆինանսավորման և մրցույթի հնարավորությունների պորտալում առկա, հումանիտար և սոցիալական գիտությունների (ՀՍԳ) թեմաները ներառող բոլոր մրցույթները: Այն նաև ներառում է մի քանի լրացուցիչ թեմաներ, որոնք պահանջում են ՀՍԳ գիտնականների ներդրումը:
Մանրամասներին և փաստաթղթին կարող եք ծանոթանալ Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի կայքում: