ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Առաջարկվող լրացումներով և փոփոխություններով կկարգավորվի գիտական և գիտատեխնիկական բնագավառի գործունեությունը

25.04.2023

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 25-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը

Նախարարը, պատասխանելով պատգամավորների հարցերին, հանգամանորեն ներկայացրել է ձևավորվող Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին վերապահվող գործառույթները:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն. այն առաջարկվել է քննարկել 24-ժամյա ռեժիմով:

Մանրամասները՝ ԱԺ կայքից