Գիտաժողովի հրավեր. ԻԻՀ Ահվազ քաղաքում կքննարկվեն թարգմանության, օտար լեզուների, լեզվաբանության և գրականության ընթացիկ խնդիրներ
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատնից տեղեկացնում են, որ 2024 թ. փետրվարի 1-2-ը ԻԻՀ Ահվազ քաղաքում տեղի կունենա «Թարգմանության, օտար լեզուների, լեզվաբանության և գրականության ընթացիկ խնդիրների քննություն» խորագիրը կրող իններորդ միջազգային հեղինակավոր գիտաժողովը, որում ներկայացված բոլոր զեկույցները կհրատարակվեն հոդվածների ժողովածուում:
Գիտաժողովին մասնակցել ցանկացողները պետք է մինչև 2023 թ. հոկտեմբերի 31-ը ուղարկեն զեկույցի սեղմագրերը, իսկ ամբողջական զեկույցի ուղարկման վերջնաժամկետը 2023 թ. դեկտեմբերի 15-ն է:
Մանրամասների և գրանցման համար խնդրում ենք այցելել գիտաժողովի պաշտոնական կայք:
Լրացուցիչ հարցերի համար կարող եք կապվել կազմակերպիչների հետ (հեռ.՝ (+98) 61-3293-1198, բջջ.՝ (+98) 916-508-8772, (Whats App), Էլ. հասցե՝ info@llld.ir (զեկույցները ուղարկելու համար)):
Մասնակիցներին խնդրում ենք իրենց տվյալներն ու ամբողջական զեկույցն ուղարկել նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան Մշակույթի կենտրոնին`rayizani@yahoo.com, arminasargsyan.ir.cult.center@gmail.com էլ. հասցեներով: