Ամփոփվել են ԵԳԱԾ-ի շրջանակներում կազմակերպված գիտական սարքերի և (կամ) նյութերի ձեռք բերման մրցույթի արդյունքները
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. հունիսի 25-ի N 1016-Ա/2 հրամանով հաստատվել է ս.թ. մարտի 30-ին հայտարարված Գիտական սարքերի և (կամ) նյութերի ձեռք բերման մրցույթի շահառուների ցանկը:
Մրցույթը կազմակերպվել է ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման ««Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին» պետական աջակցություն» ծախսային ուղղության շրջանակներում:
Մրցույթի շահառուները գիտահետազոտական աշխատանք կատարող, երեք երիտասարդ գիտնականներից կազմված խմբեր են, որոնց 12 ամիս տևողությամբ դրամաշնորհներ կտրամադրվեն գիտական սարքերի և (կամ) նյութերի ձեռք բերման համար: Ձեռք բերվող գիտական սարքը և (կամ) նյութը պատկանելու է այն գիտական կազմակերպությանը կամ բուհին, որտեղ աշխատում է մրցույթին հայտ ներկայացրած գիտնականը: Այս մրցույթով կֆինանսավորվի 14 կազմակերպություն ներկայացնող 24 խումբ: Ֆինանսական աջակցության առավելագույն չափը երեք միլիոն ՀՀ դրամ է: