Եվրոպայի խորհուրդը երիտասարդ պատվիրակներ է ներգրավում

Տեղեկացնում ենք, որ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսը (Կոնգրես), 2014 թվականից իրականացվող «Երիտասարդացնելով քաղաքականությունը» նախաձեռնության շրջանակներում, հայտարարել է Կոնգրեսի 2025թ. երկու նստաշրջաններին ԵԽ անդամ երկրներից երիտասարդ պատվիրակներ ներգրավելու մասին:
Վերոնշյալ նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում ԵԽ աշխատանքով և տեղական իշխանությունների դերով հետաքրքրված երիտասարդ ակտիվիստներին, ուսանողներին՝ Կոնգրեսի երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցելու Կոնգրեսի աշխատանքներին, տեսակետ հայտնել, փաստաթղթեր մշակել և օրակարգային հարցերի շուրջ մտքեր փոխանակել Կոնգրեսի անդամների հետ։
Առցանց լրացվող և փոխանցվող դիմումներն ընդունվում են մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ ԵԽ Կոնգրեսի 2025թ. գարնանային և աշնանային նստաշրջաններին երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցության պայմանների մասին տեղեկանքից՝ հայերեն և անգլերեն լեզուներով։ Հավելյալ հարցերի համար կարելի է կապ հաստատել congress.youth@coe.int էլեկտրոնային հասցեով: