Ի գիտություն պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմամբ իրականացվող գիտական թեմաների ղեկավարների
Հաշվի առնելով ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշումը և առաջիկայում օտարերկրյա պետություններ գործուղումները բացառելը՝ պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմամբ գիտական թեմաների իրականացման համար պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրի նախահաշվում վերաբաշխում կատարելու վերաբերյալ թեմայի ղեկավարի առաջարկությանը ՀՀ գիտության կոմիտեն կարող է համաձայնություն տալ առանց պայմանագրի 2.1.5 ենթակետում նշված 20 տոկոսի սահմանափակման՝ «Այլ ծախսեր» հոդվածի «Գործուղումներ» ենթահոդվածից «Սարքեր և սարքավորումներ» ենթահոդվածին վերաբաշխում կատարելու դեպքում: