ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ամփոփվել են «PostDoc-Armenia - 2025» մրցույթի արդյունքները

26.03.2025

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc-Armenia - 2025»» մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը:

Արտերկրից 4 գիտնական առաջիկա 2 տարիներին կտեղափոխվի ՀՀ և գիտական գործունություն կծավալի ՀՀ գիտական կազմակերպություններում:

Ընդհանուր առմամբ տարբեր տարիներին հայտարարված այս մրցույթի շրջանակում ֆինանսավորման է երաշխավորվել 25 գիտական նախագիծ: