ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

26.03.2024

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր - 2025» մրցույթ:

Մրցույթն ուղղված է գիտական նախագծերի իրականացման արդյունավետության խթանմանը:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգով (https://grants.hesc.am)՝ մինչև 2024 թվականի մայիսի 17-ը ներառյալ: Հայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:

Մրցույթի հրավերի փաթեթը զետեղված է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում՝ www.hesc.am:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության հետազոտական ծրագրերի բաժնից՝ զանգահարելով 010-210-140 (*113):

Մրցույթի հրավերի փաթեթը