Արտերկրի ևս 3 գիտնական 5-ամյա նախագիծ կիրականացնի ՀՀ գիտական կազմակերպություններում

Ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում - 2025» մրցույթի արդյունքները:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը:
Այսպիսով՝ արտերկրի ևս 3 գիտնական հնարավորություն է ստանում հնգամյա նախագիծ իրականացնել ՀՀ գիտական կազմակերպություններում՝ ստեղծելով հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումներ:
Նշենք, որ 2022 թվականից անցկացվող այս մրցույթի շրջանակում ֆինանսավորման է երաշխավորվել ընդհանուր 18 գիտական նախագիծ: