Միջուկային ոլորտի մագիստրոսական ծրագրերի կրթաթոշակի մրցույթ՝ կին ուսանողների համար
Մեկնարկել է Մարի Կյուրիի անվան կրթաթոշակային ծրագրի շրջանակում տրամադրվող կրթաթոշակների այս տարվա մրցույթը: Ծրագրի նպատակն է խրախուսել երիտասարդ կանանց՝ մասնագիտանալու միջուկային գիտության և տեխնոլոգիայի ոլորտում: Ծրագրի շրջանակում տարեկան ընտրված 150 կին դիմորդի տրամադրվելու է մինչև 20.000 եվրո կրթաթոշակ` աշխարհի տարբեր բուհերում միջուկային ոլորտի մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար, ինչպես նաև տարեկան մինչև 20.000 եվրո՝ կեցության ծախսերի համար։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022 թ. սեպտեմբերի 30-ն է։
Ուսանողները կարող են դիմել 2022/23 և 2023/24 ուսումնական տարիների համար: Հայտ ներկայացնելու մանրամասներին, ինչպես նաև կրթաթոշակային ծրագրի մասին լրացուցիչ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ www.iaea.org/MSCFP։
MSCFP-ն իր գործարկումից ի վեր՝ երկու տարվա ընթացքում, արդեն աջակցել է 210 կին ուսանողների՝ 93 անդամ պետություններից, որոնք սովորում են աշխարհի 53 երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում: