Ի գիտություն ասպիրանտների և հայցորդների
![](thumbs/460x/images/2020-08/9579e51c8021483b1f6ee66cb1db6852.jpg)
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը տեղեկացնում է Ասպիրանտների աջակցության 2020 թ-ի ծրագրի հայտերի ընդունման մասին։ Հայտեր կարող են ներկայացնել ՀՀ բուհերի և հետազոտական ինստիտուտների ասպիրանտները և հայցորդները՝ մինչև ս.թ. սեպտեմբերի 1-ը ներառյալ:
Ասպիրանտների աջակցության ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ և նպատակ ունի աջակցել ՀՀ-ում երիտասարդ գիտնականներին՝ տրամադրելով ֆինանսավորում և օժանդակություն իրենց հետազոտական և գիտական նախագծերի համար։
Մանրամասները՝ հիմնադրամի կայքից՝ http://www.eif.am/arm/news/phd-support-program-2020/: