«ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ – ՀՀԲՀՀ - 2021» մրցույթի արդյունքները հայտնի են
26.08.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. օգոստոսի 23-ի թիվ 1371-Ա/2 հրամանով հաստատվել է ՀՀ գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամի կողմից անցկացված գիտական հետազոտությունների համատեղ ծրագրերի աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ – ՀՀԲՀՀ - 2021» միջազգային մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի ցանկը:
Ցանկում ընդգրկված 16 գիտական ծրագրերի ֆինանսավորումը կսկսվի 2021 թ. սեպտեմբերից: